Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցները ժամանակակից զենք ունենան

Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցները ժամանակակից զենք ունենան
27.04.2016 | 17:20

Ապրիլի 27-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովում հայտարարել է. «Մենք շահագրգռված ենք, որ մեր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակությամբ օժտված, ժամանակակից զենքով ու ռազմական տեխնիկայով հանդերձված զինված ուժեր, որոնք ընդունակ կլինեն հուսալիորեն և արդյունավետորեն դիմակայել ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է ու հասկանալի. ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»: ՌԴ պաշտպանության նախարարը նաև նշել է. «ԱՊՀ-ի մասնակից պետությունների հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացումը, Բելառուսի հետ միութենական պետության ռազմական կազմակերպության ամրապնդումը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության միջազգային գործունեության գերակայություններն են»:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ